Հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի-Մաշտոցի պողոտա- Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը։
Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։
Ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով:
Պատճառվող անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:
Բաց մի թողեք
Գերմանիան ու Ֆրանսիան կոչ են անում ստորագրել խաղաղության պայմանագիրը
Թիվ 15 ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մահը
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր. Լուսանկար