Բաքուն քրեական գործ է հարուցել Ռուսաստանի իրավապահների դեմ, մեկնաբանելով՝ իբրև Ադրբեջանի քաղաքացիների և ադրբեջանական ծագում ունեցող անձանց նկատմամբ խոշտանգումներ և առանձնահատուկ դաժանությամբ կանխամտածված սպանություն․ հաղորդել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը։
Բաքվի պնդմամբ՝ ռուս ուժայինները խոշտանգել ու կտտանքներ են կիրառել անցած շաբաթավերջին Եկատերինբուրգում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ժամանակ, որոնց հետևանքով Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, մի քանիսը՝ ձերբակալվել՝ ավելի վաղ կատարված հանցագործություններին մասնակցելու կասկածանքով։
Բաքուն պնդում է, որ ադրբեջանցիները մահացել են ծառայողական մեքենայում ստացած վնասվածքների հետևանքով։
Ավելի վաղ Ադրբեջանը բողոքի նոտա էր փոխանցել Ռուսաստանի իշխանություններին, չեղարկել Միլի մեջլիսի պատգամավորների այցը Մոսկվա, խուզարկել «Սպուտնիկ Ազերբայջան»-ի գրասենյակը, ձերբակալել երկու անձանց։
Նշենք, որ այսօր Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը։

Բաց մի թողեք
Պայթյուններ են տեղի ունեցել Ռյազանում, ծխի ամպեր են բարձրանում Wildberries պահեստից և նավթավերամշակման գործարանից, տուժել է նաև Մոսկվան
Թուրքիա-Հունաստան երթևեկությունը դադարեցվել է․ լարված վիճակ է
Թրամփը կրկին լավ է տրամադրված Զելենսկու նկատմամբ․ WSJ