25/07/2024

Հրդեհ՝ Սյունիքում. գյուղապետարանում և մանկապարտեզում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիներն ու փրկարարները․ Լուսանկարներ

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 07:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հարթաշեն գյուղի գյուղապետարանում և մանկապարտեզում:

Օպերատիվորեն ժամանել են փրկարար ծառայության Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

Այրվել է գյուղապետարանի և մանկապարտեզի գույքը:

Հրդեհ՝ Սյունիքում. գյուղապետարանում և մանկապարտեզում առաջացած կրակի դեմ պայքարել են գյուղացիներն ու փրկարարները