27/07/2024

Տարիներ առաջ նախաձեռնեցինք սուպերհամակարգչային կենտրոնի կառուցումը, որը կդառնա տեխնոլոգիական մտքի խթանիչ․ Հարությունյան

Ինժեներական քաղաքում բացված «Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնը» կդառնա տեխնոլոգիական մտքի կարևոր խթանիչ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Տարիներ առաջ նախաձեռնեցինք սուպերհամակարգչային կենտրոնի կառուցում Հայաստանում, որի նմանը նախկին ԱՊՀ տարածքում կա միայն Ռուսաստանում:

Համակարգիչը ստեղծել է ֆրանսիական խոշորագույն Atos ընկերությունը:

Ինժեներական քաղաքում այն կդառնա տեխնոլոգիական մտքի կարևոր խթանիչ: Գործն է անմահ»,- գրել է Հարությունյանը։