Այս մասին Պրահայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի թույլտվությունը՝ մատակարարված զենքն օգտագործել Խարկովի մարզում հարվածների համար։
Նրա խոսքերը մեջբերում է ԱՄՆ Պետդեպարտամենտի YouTube ալիքը։
«Մենք շարունակելու ենք անել այն, ինչ անում էինք: Այսինքն՝ անհրաժեշտության դեպքում հարմարեցնել և շտկումներ մտցնել Ուկրաինայում մեր ռազմավարության մեջ»,- այսպես է արձագանքել նա հարցին, թե արդյոնք Վաշինգտոնն ընդունում է, որ ամերիկյան զենքը կօգտագործվի Խարկովի մարզից դուրս գտնվող քաղաքների և բնակավայրերի դեմ։
Պետքարտուղարը հավելել է, որ ԱՄՆ-ն նախկինում հստակեցրել է իր դիրքորոշումն ամերիկյան զենքի կիրառման հարցում։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն պետք է վստահ լինի, որ գործում է մտածված և արդյունավետ:
Պենտագոնն ավելի վաղ թույլատրել է Ուկրաինային օգտագործել մատակարարված զենքը՝ հակամարտկոցային պայքարի ժամանակ հարվածելու Ռուսաստանի Դաշնությանը։ Նույն հայտարարությունն արվել է Գերմանիայում։ Սակայն հակամարտության այս սրացումը քննադատության է ենթարկվում արևմտյան այլ երկրներում։ Ամերիկացի պաշտոնյաները նշել են, որ ներկայումս քննարկվում է Ուկրաինային մատակարարվող զենքը միայն Խարկովի մարզում օգտագործելու թույլտվություն տալու գաղափարը։
Բաց մի թողեք
Պետական դավաճանություն, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք. Բաքվի դատարանը հրապարակել է Ռամիզ Մեհտիևի վճիռը. Լուսանկար
«Ես պետք է քեզ ստիպեմ թողնել ծխելը»․ Էրդողանը՝ Իտալիայի վարչապետուհուն․ Լուսանկար
Չեխիայի ապագա ԱԳՆ Տուրեկը հրապարակել է ռասիստական, քսենոֆոբ և սեքսիստական բնույթի գրառումներ