«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հրապարակել է Դանիել Սարկավագ Գևորգյանի և բժիշկ Նիկոլայ Գրիգորյանի լուսանկարները` հիվանդանոցից։
Նշվում է, որ նրանք մարմնական վնասվածքներ են ստացել կարմիրբերետավորների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով։
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր. «Նրանք ծաղրաբար «հայր սուրբ», «հայր սուրբ» ասելով դաժան ծեծի են ենթարկել Դանիել սարկավագին – խոնարհությունն ու քրիստոնեական մյուս առաքինությունները կրող մի համեստ եկեղեցականի – և դրա հետևանքով Դանիել սարկավագը հայտնվել է հիվանդանոցում՝ տարբեր մարմնական վնասվածքներով…»։


Բաց մի թողեք
«Ժամկետնանց դեղերի վաճառք»․ հսկողություն՝ «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի մասնաճյուղերում
Աղիքային վարակին բնորոշ գանգատներով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի
Առողջապահական ապահովագրություն կամ «ձրի օպերացիա» փուչիկը