Հունիսի 1-ին՝ ժամը 11:15-ին, ոստիկանություն ահազանգ է ստացվել Սևանի ափին գտնվող հանգստյան տներից մեկից, որ իրենց մոտ հանգստացող քաղաքացիներից մեկը չկա, տեղում է հագուստը, բայց քաղաքացին կորել է:
Այս մասին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից՝ անդրադառնալով որպես անհետ կորած որոնվող 25-ամյա աղջկա մասին հրապարակումներին:
«Ներքին գործերի նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունը,ահազանգը ստանալուն պես սկսել են որոնողական աշխատանքներ: Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական լայնածավալ աշխատանքները, նոր տեղեկատվություն ստանալու դեպքում հանրությանը կիրազեկենք»,- հայտեցին մեզ ՆԳՆ-ից:
Նշենք՝ տեղում աշխատում են նաև փրկարար ծառայության ջրասուզակները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 31-ի գիշերվանից Սևանի ափից որպես անհետ կորած որոնվում է 25-ամյա երգահան Անահիտ Հակոբի Մնացականյանը:
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից