«Սոցիալական արդարություն» փոդքասթի հեղինակ-վարող Շաքե Իսայանը նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ այցելել են իր ազատ կամքը խաղաղ կերպով արտահայտելու համար ոստիկանների կողմից դաժանորեն ծեծի ենթարկված, Գյուղտնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանին․
«Չնայած ստացած ուղեղի ցնցմանը և այս պահին առողջական մի շարք խնդիրներին՝ կատակում է, ասում է՝ անցել եմ պատվո արահետով (նկատի ունի տարբեր գույների բերետավորներին ու իր արժեքները պաշտպանելու համար նրանցից ստացած հարվածները)։
Իսկ ես անընդհատ ինքս ինձ հարց եմ տալիս. լավ, ի՞նչ էր անում պրն.Հարությունյանը, որ բերման ենթարկեցիք: Լավ, բերման ենթարկեցիք՝ ինչի՞ եք հարվածում է՛լ վահանով, է՛լ ձեռքերով, էլ՛ (ա)քացիներով… ի՞նչ խուլիգանական արարք էր կատարել, մարդը պարզապես խաղաղ ակցիայով բողոք է արտահայտում՝ մի՛ հանձնեք մեր հայրենիքը… Լավ, բազմագույն բերետավորների մեջ չկա՞ մեկ հայ, որ հաշտ է այս գաղափարի հետ….
Փառք Աստծո, պրն. Հարությունյանի առողջական վիճակը այս պահին կարգավորվում է, թեպետ մի շարք հետազոտություններ դեռ նոր պիտի անցնի ու այդ (ա)քացիների հետևանքները դեռ հետո կերևան, իսկ էս պահին ինքն է մեզ հորդորում՝ հանձնվել չկա՛…
Եվս մեկ անգամ քաջ առողջություն պրն. Հարությունյանին ու մյուս ՀՀ քաղաքացիներին, ովքեր «բարեփոխված» ոստիկանների հարվածներին են «արժանացել» այս օրերին…»,- հայտնել է Շաքե Իսայանը։
Բաց մի թողեք
Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար
Դեկտեմբերի 27-ի աստղագուշակ․ Գաղափարները, որոնցով կկիսվեք, շատերի սրտով կլինեն
Մայր Աթոռը նպատակահարմար չի համարում Հանրայինի եթերով Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը