Նախորդ տարվա օգոստոսի 6-ին ՆԳՆ-ից հայտնել էին, որ որպես անհետ կորած որոնվում է 2003թ. ծնված Նիկոլայ Շուբինը։
Երիտասարդը հուլիսի 27-ին դուրս է եկել տնից Գեղանիստ 28 փող․ հասցեից (Արարատի մարզ) և չի վերադարձել, իսկ այս դեպքից մի քանի ամիս անց ՝ դեկտեմբերի 11-ին, անհետ կորում է 18-ամյա Միխայել Դոլգովը։
Այս երկու անհետ կորած քաղաքացիների կորելու դեպքերը համացանցում բուռն քննարկումների առարկա դարձան։ Քաղաքացիները սկսեցին համեմատել դրվագները՝ նշելով, որ դրանք կարող են փոխկապակցված լինել։
Քննարկումներն էլ ավելի ակտիվացան, երբ հունվարի 12-ին 18-ամյա Միխայել Դոլգովին հայտնաբերեցին մահացած: Իսկ Նիկոլայ Շուբինին դեռևս չի հաջողվել հայտնաբերել, անգամ հետքեր չկան, թե որտեղ կարող է լինել երիտասարդը։
Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։ ՆԳՆ-ից էլ վստահեցրին, որ շարունակվում են միջոցառումները՝ տղային հայտնաբերելու ուղղությամբ։


Բաց մի թողեք
Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Թաիրովում վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է. Լուսանկար
Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞