10/10/2024

Ուղիղ եթեր․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ․․․

«Մեր մեծ հանրահավաքը կլինի հունիսի 9-ին: Ժամը դեռ չեմ ասի, առաջիկայում ճշգրտումներ են պետք»,- երեկ հավաք-քննարկման ժամանակ հայտարարել է Բագրատ Սրբազանը:

Ես քաղաքականության մեջ մերժում եմ զեղումները, զգացմունքները, բայց առանց չափազանցության՝ առաջիկա հանրահավաքն այս շարժման համար համարում եմ ճակատագրական:

Բանն այն է, որ շարժումը մինչ այժմ ունեցել է երկու մեծ հանրահավաք:

Մայիսի 9-ի հանրահավաքում խոսվեց իշխանափոխության կոնկրետ մեխանիզմի՝ իմպիչմենթի մասին, բայց այդ օրը քաղաքական համախոհություն չկար վարչապետի միասնական թեկնածուի շուրջ:

Մինչև հաջորդ մեծ հանրահավաքն այդ համախոհությունը կայացավ, բայց մայիսի 26-ին հարթակում այդպես էլ չխոսվեց իշխանափոխության կոնկրետ գործիքի մասին:

Հիմա, եթե առաջիկա հանրահավաքում այս երկու բաղադրիչները չհամադրվեն, կարճ ասած, շարժման քաղաքական օրակարգը չհստակեցվի, ապա չկա որևէ շանս, որ այս զանգվածային գործընթացը կարող է վերաճել համաժողովրդական շարժման:

Կարծում եմ՝ աքսիոմատիկ այս ճշմարտությունը հասկանում է նաև շարժման ղեկավարությունը, որի քայլերը մայիսի 26-ից հետո քաոտիկ, լոկալ բնույթ են կրում՝ իշխանության համար առաջացնելով ոչ թե լուրջ խնդիրներ, այլ գլխացավանք:

Ինչևէ, սպասենք հունիսի 9-ի հանրահավաքին: