Ցավալի է, որ ՀՀ վարչապետն ինքն է իր այցերի ընթացքում վեր հանում համակարգային խնդիրները։
Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում արձանագրեց պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյան։
«Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, մարզպետների ազատումներ ունեցանք, որը իրավիճակը շտկելուն ուղղված կառավարչական քայլ էր, իսկ ինստիտուցիոնալ վերահսկողական գործընթացների մասով հավուր պատշաճով զեկուցումներ ենք արել։ Վարչապետի կողմից հանձնարարականներ են գնացել ԿԳՄՍՆ, Քաղաքաշինության կոմիտե»,- ասաց նա։
Հարցին, իսկ ՊՎԾ-ն սեփական նախաձեռնությամբ ստուգումներ իրականացնո՞ւմ է, թե՞ ոչ, Պետրոսյանն ասաց՝ ծառայությունը իրավասու է վերահսկողություն իրականացնել ստուգումներ իրականացնող պետական մարմիններում, օրինակ՝ տեսչական մարմիններում․ «Մեր լիազորությունների շրջանակներում շուրջ 5 տասնյակ պետական կառավարման համակարգի մարմիններում իրականացնում ենք վերահսկողական ծառայություններ»։
Նրա խոսքով՝ վարչապետը գործ ունի մարմինների առաջին դեմքերի հետ, և եթե տվյալ պաշտոնյան ազատվում է աշխատանքից, ապա նոր նշանակվող անձը պետք է այդ վերահսկողությունները ուժեղացնի։
Ինչ վերաբերում է կոռուպցիայի կանխարգելմանը, ապա այստեղ Պետրոսյանը համաձայն չեղավ այն մտքի հետ, թե չի հաջողվում կոռուպցիան կանխարգելել․ «Վարչապետը դժգոհ է, որովհետև որոշակի շրջաններում կան կոռուպցիոն դրսևորումներ, դրա հետևանքով ազատումներ են լինում, պետական պաշտոնյաններ են քրեորեն հետապնդվում։ Կոռուպցիոն դրսևորումները համակարգերի բարեփոխումների տենդենցի դանդաղեցման արդյունքում են, որ գալիս են արտաքին մարտահրավերներից»։
Պետրոսյանը տեղեկացրեց, որ վարչապետի հանձնարարականով ՊՎԾ-ն սկսել է ուսումնասիրել 2019-2023 թվականների հակակոռուպցիոն ռազմավարական ծրագրերի ընթացքը, խոսքը շուրջ մեկ տասնյակ պետական համակարգերի կողմից իրականացրած ծրագրերի մասին է։
Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները սահմանին. Ռուբինյանն ասաց՝ հանդիպումը գաղտնի չի եղել
Գնդակահարության պատ. Փաշինյանը կոչ է արել վերջին գրառման տակ թողնել իրեն ուղղված մեղադրանքները
Ահավոր վատ կզգամ, եթե մարդիկ ասեն, որ ընտրությունից ընտրություն եմ գյուղ կամ մարզ գնում. Փաշինյան