«Մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք»։
Այս մասին ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ համաձա՞յն է Սերժ Սարգսյանի արդարացման որոշման հետ հարցին։
Վերջինս ավելի վաղ ղեկավարում էր Հատուկ քննչական ծառայությունը։
«Ես ղեկավարել եմ այն կառույցը, որն այդ քրեական գործն ուղարկել է դատարան, հետևաբար մենք ունեցել ենք այն համոզմունքը, որ տեղի է ունեցել հանցանք, և տվյալ անձն այդ հանցանքը գործել է»,- նշել է նա։
Ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել է Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։
«Եթե չեմ սխալվում, Դատախազությունն արդեն հայտարարել է, որ բողոք է բերելու, երբ որ կլինի դատավճիռն օրինական ուժի մեջ մտած, այդ ժամանակ կխոսենք»,- հավելել է Սասուն Խաչատրյանը։
Հիշեցնենք՝ մայիսի 31-ին հրապարակվել էր Սերժ Սարգսյանի գործով դատավճիռը, ըստ որի՝ հանցակազմի բացակայության հիմքով նա արդարացվել է:
Դատախազությունը բողոքարկելու է Սերժ Սարգսյանին և մյուսների գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Բաց մի թողեք
Ռուսաստանը ուղղորդում է Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում. Սամվել Կարապետյան
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Ինչու չեն հրապարակում Սահմանադրության տեքստը