Հայաստանի քաղաքացիների համար դրական տեղաշարժ կլինի Եվրամիության վիզաների ազատականացման հարցով։
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
«Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն պայմանագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական այդ առումով»,- ասել է ԱԳ փոխնախարարը։
Բաց մի թողեք
Օգոստոսի 20-ի աստղագուշակ․ Մի՞թե խնդիրներ չեք սպասում։ Ապարդյուն …
ԱՊՊԱ համակարգում փոփոխություններ կան․ կարևոր՝ վարորդների համար
Դու մեղավոր չես, մենք ենք մեղավոր, որ դեռ չենք ,,խնկարկել” քեզ մինչ օրս… Տոնոյան