Հայաստանի քաղաքացիների համար դրական տեղաշարժ կլինի Եվրամիության վիզաների ազատականացման հարցով։
Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ։
«Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է։ Իհարկե, առանձին ուշադրություն է դարձվում Հայաստան-Եվրամիություն պայմանագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի ուղղությամբ։ Կարծում եմ, որ շատ մոտ ապագայում կունենանք դրական այդ առումով»,- ասել է ԱԳ փոխնախարարը։

Բաց մի թողեք
Արագածում արդեն խորը ձմեռ է․ Անձրև, ամպրոպ. եղանակը առաջիկա օրերին
Քիմ Քարդաշյանը ապշեցրել է համացանցը. Լուսանկարներ
Դժբախտություն Լևոն Ջավախյանի ընտանիքում. Լուսանկար