Իշխանությունների հակառուսական քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու ԱԱԾ հին կազմի հարաբերություններում խոր անջրպետ է առաջացրել:
«Հրապարակ» թերթը գրել է․ Այս կառույցը, որպես կանոն, պրոռուսական է, նաեւ դրանով է պայմանավորված, որ Փաշինյանը վերջին տարիներին հետեւողականորեն փոքրացնում, թուլացնում է այն՝ ուժեղացնելով եվրոպական կողմնորոշման կառույցները: Իսկ Արմեն Աբազյանը մեկ այլ հարցում էլ է հակադրվում Փաշինյանին․ քանի տարի է՝ մերժում է կառավարական ամառանոցի բնակիչ դառնալու նրա առաջարկը։
Օրենքը, հիշեցնենք, նվազ թվով պաշտոնյաների է թույլատրում բնակվել Կոնդի առանձնատներում, մեկն ԱԱԾ տնօրենն է, ում համար նույնիսկ առանձնատուն են պատրաստել, բայց նա հրաժարվել է տեղափոխվել: Չնայած Փաշինյանն ամեն ինչ արել է, որ նա տեղափոխվի:
Այդ դեպքում կարող էր գիշերվա ժամը 2-ին ներխուժել նրա տուն կամ հրավիրել իր մոտ՝ իր կասկածները եւ գիշերային մղձավանջները փարատելու: Նաեւ դա է պատճառը, որ Աբազյանը չի վայելում վարչապետի վստահությունը, եւ մի հարմար պահի նրան ազատելու են պաշտոնից։ Հիշեցնենք, որ այս պահին ամառանոցներում 3 ընտանիք է ապրում՝ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի եւ Ալեն Սիմոնյանի:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար