Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը դարձել է Նիկոլ Փաշինյանի ոչ միայն քայլերի լեյտմոտիվը` թելադրողը, այլեւ՝ հոգեվիճակի։ Հինգշաբթի օրը՝ կուսակցական փակ նիստի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը «Լեոպոլդ կատվի արկածները» հայտնի մուլտֆիլմի հերոսին է հիշեցրել՝ հանդես գալով իրեն ոչ բնորոշ հանդարտությամբ եւ «Ребята, давайте жить дружно» ոճում։
«Հրապարակ» թերթը գրել է․ Բանն այն է, որ քաղաքային խնդիրներին վերաբերող փակ նիստը բավականին բուռն ընթացք է ստացել, եւ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բզկտել են Երեւանի փոխքաղաքապետերին՝ դժգոհելով առկա խնդիրներից. քաղաքում խրամատներ հիշեցնող փոսերից սկսած, վերջացրած հանրային տրանսպորտով։ Նիկոլ Փաշինյանը, հրշեջի գործառույթ ստանձնած, մարել է բորբոքված կրքերը, խաղաղեցրել թիմակիցներին, որ՝ այո, կան խնդիրներ, բայց այնպես չէ, որ դրանք չեն լուծվում, խնդիրը միայն տեմպի, ժամկետների մեջ է, որոնք գուցե ոչ օբյեկտիվ պատճառներ ունեն։
ՔՊ-ական աղբյուրի կարծիքով՝ իրականում Փաշինյանն այս շրջանում մի խնդիր է լուծում` պահել թիմի միասնականությունը եւ ոչ մեկին չնեղացնել: Եթե ամիսներ առաջ լիներ նման խոսակցություն, նա ուսապարկերին ուղղակի քսի կտար Ավինյանի դեմ, կթողներ, որ իրար հոշոտեին, իսկ ինքը` հանդիսատեսի կարգավիճակ ընդունած, կհրճվեր այդ տեսարանով։ Ի դեպ, քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի մասնակցել նախաձեռնող խմբի նիստին` ինչ-որ միջոցառման մասնակցելու պատրվակով: Չնայած նիստը սկսվել է երեկոյան 7-ից հետո։
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար