Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 18։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գուգարքի բաժին են զանգահարել «Վանաձոր» բժշկական կենտրոնից և հայտնել, որ «ձախ ոտնաթաթի ջերմային այրվածք 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ մայիսի 27-ին երեկոյան ծնողի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։
Ոստիկանության Գուգարքի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչ Փափազյանը պարզել է, որ երեխան Լոռու մարզի բնակիչ 1,5 ամսական Ն․ Ծ․-ն, ով այրվածքը ստացել է իրենց տանը՝ տաք ջուրը ոտքին թափվելու հետևանքով:
Պարզվել է նաև, որ երեխայի մայրը իրենց տանը իր որդուն լողացնելու ժամանակ ցանկացել է ջուրը տաքացնել, ինչի ընթացքում տաք ջուրը լցվել է երեխայի ոտքին պատճառելով՝ ջերմային այրվածք:

Բաց մի թողեք
Ինչու է ուշացել պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձը և երբ այն կտրամադրվի
Հայաստանում վիրուսները մի քիչ պակասել են, սակայն ակտիվ են որոշները
Ավանեսյանը՝ Հայաստանում կեղծ դեղերի ահազանգերի մասին