«Նախ խնդրում եմ դադարել մեզ սպառնալ, հերիք եղավ մեզ սպառնան, երկրորդը՝ հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսել, երբ որ ՀԱՊԿ-ի մասին խոսում են, թող ասեն՝ ՀԱՊԿ-ի սահմանը որտեղո՞վ է անցնում ու ի՞նչ պարտավորություններ ունեն թե՛ որպես ՀԱՊԿ գործընկեր, թե՛ որպես Հայաստան-Ռուսաստան պայմանագրի կողմ»։
Անդրադառնալով Մոսկվայից հնչած հերթական հայտարարությանը, որ եթե Հայաստանը անվտանգությանը վերաբերող զգայուն տեղեկատվությունը հասանելի դարձնի արևմտյան պետություններին, դա կարող է անդառնալի հարված հասցնել Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ այս մասին ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշված հայտարարությունները որակելով աբսուրդ:
«Հերիք են մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարությունները: Հայաստանը որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական որևէ ալյանսի միանալու վերաբերյալ հարց: Ի՞նչ տեղեկություններ պետք է հասցնենք։ Աբսուրդ է։ Հերիք է մեզ հետ կապված նման հռետորաբանությամբ խոսել, հերիք է մեզ սպառնալ ուղիղ և անուղղակի»»,- ասել է խորհրդարանի ղեկավարը։
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մասնավորապես զգուշացրել էր, թե «Հայաստանի չմտածված քայլերը, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն, ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»:
«Ես ստեր չեմ մեկնաբանում, նա սուտ է խոսում»: Արձագանքելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, ըստ որի՝ ՌԴ-ն հայ խորհրդարանականներին կոչ է անում ներկայացնել «Բուչայում իբր սպանվածների ցուցակը, որը նրանց է փոխանցել Կիևը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նրա պնդմամբ՝ Հայաստանից ոչ մի տեղ պատվիրակություն չի գնացել այդ ցուցակի առնչությամբ. «Բայց փոխարենը կարող եմ խնդրել՝ իմ լրատվականը կամ իմ օգնականը ՌԴ ԱԳՆ-ին կամ տիկին Զախարովային փոխանցի, օրինակ, ԼՂ-ում վերջին ռազմական գործողությունների ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունը։ Կարող եմ էն 100 000-ից ավելի փախստականների անունները փոխանցել, եթե իրենց հետաքրքիր է՝ այն տարածքում, որտեղ իրենք խաղաղապահ գործունեություն էին ծավալում։ Բայց, ընդհանուր առմամբ, ես աբսուրդներ և ստեր, որն արդեն գործելաոճ է դարձել, չեմ մեկնաբանում»։






Բաց մի թողեք
Հովհաննավանքում պատարագ չի եղել, շոու էր. Հայր Ռուբեն․ Լուսանկար
Փաշինյանն այլևս չունի զանգվածային միջոցառումների օրգանական ռեսուրս. Լևոն Զուրաբյան
Հովհաննավանքն այսօր դարձավ աղանդավորականների համար իսկական «հոգևոր Տիտանիկ»