Հունիսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:
Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ դեռևս անհայտ մակնիշի ավտոմեքենան բախվել է կամրջի երկաթբետոնե հատվածին, կոտրել երկաթե ճաղավանդակները և ընկել Հրազդան գետը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ և Սևանի հատոկ ջրափրկարարական ջոկատի փրկարարները:
Ջրասուզակը գետից դուրս բերեց աղջիկ երեխայի և մոտ 35-40 տարեկան կնոջ դի:
Այս պահին ջրասուզակները որոնողական աշխատանքները շարունակում են:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի մակնիշը, վարորդի և մահացածների ինքնությունը, որոնում են վարորդին:
Բաց մի թողեք
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. ավտոմեքենայի վերանորոգման հետ կապված վիճաբանություն է եղել․ կա վիրավոր
Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն
Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց