Ելիսեյան պալատը չի հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հրաժարական տալու պլանների մասին մամուլում հայտնված տեղեկությունները, հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
Մինչ այս ռադիոկայանը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել էր, որ Մակրոնը նախատեսում է իր շրջապատի հետ քննարկել խորհրդարանական ընտրություններում աջերի հաղթանակի դեպքում հրաժարականի հարցը։ Ըստ զրուցակցի՝ Մակրոնը չի նախընտրում այս արդյունքը, սակայն պատրաստ է զոհաբերության։
Հունիսի 10-ին Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել էր Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) ցրելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Արտահերթ ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին։
Բաց մի թողեք
Բաքվում կալանավորել են Վագների կազմում կռված ադրբեջանցիներին
Կիեւը կարող է ապավինել ուժեղ միջազգային գործընկերներին, այդ թվում՝ Գերմանիային․ Մերց
ԱՄՆ-ը շարունակելու է զենք ուղարկել Ուկրաինա ՆԱՏՕ-ի միջոցով․ Թրամփ