«Մինչ «Հայփոստ» ՓԲԸ-ն գահավիժում է` արձանագրելով աստղաբաշխական վնասներ, այնտեղ հանգրվանած ՔՊ պատգամավորի կինը հերթական ֆինանսական «բարձունքն» է ապահովում։
«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ Հայկ Կոնջորյանի կնոջ տարեկան աշխատավարձը «Հայփոստում» 2021-ին 6.8 միլիոն դրամ էր, 2022-ին՝ 9.5 միլիոն, ապա 2023-ին՝ արդեն 10.5 միլիոն դրամ։
Ի դեպ, Շուշան Ալեքսանյանի աշխատավարձը 6 անգամ գերազանցում է կազմակերպության 3064 աշխատակիցների միջին աշխատավարձը, որոնց տարեկանը 1.8 միլիոն դրամ է` Ալեքսանյանի 10.5 միլիոնի համեմատ։
Հիշեցնենք, որ Փաշինյանը իշխանության եկավ «թալանից փրկելու» լոզունգներով։
Հ.Գ. Հիշեցնենք, որ «Հայփոստ» ՓԲԸ 100% բաժնետերը ՀՀ կառավարությունն է»։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի