ՔՊ խմբակցությունը երեկ իր նիստում մերժել է ՀՌՀ անդամի համար առաջադրված երկու թեկնածուին էլ՝ Զառա Արամյանին՝ Համով Զառային, եւ Գոհար Մուրադյանին։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխող ֆրակցիան անցած շաբաթ փակ հանդիպում էր ունեցել թեկնածուների հետ, հարցեր տվել, փաստորեն, երկուսն էլ քննությունից «կտրվել» են։
Թեկնածուներից ոչ մեկը ներկա 50 անձի կեսից ավելիի ձայնը չի ստացել, թեպետ Զառայի օգտին ավելի շատ են կողմ քվեարկել։ Սա նշանակում է, որ նոր մրցույթ կհայտարարեն, մինչեւ գտնեն իրենց սրտի թեկնածուին։
Ի դեպ, ֆրակցիան քննարկել է նաեւ փաստաբաններին, նոտարներին ԱԱՀ հարկով հարկելու՝ աղմուկ հանած նախագիծը եւ որոշել, որ «զադնի չեն դնելու»։
Բաց մի թողեք
ՔՊ-ականները ԱԺ-ում ծխում են չնախատեսված վայրում․ Լուսանկար
2026-ին վերարտադրվելու որեւէ շանս չունի եւ դրա համար պետք է դիկտատուրա հայտարարի․ Դանիելյան
Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանի կարգապահական գործը կջրվի