Շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում:
Հունիսի 11-ին՝ ժամը 12:15-ի սահմաններում, Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Աուդի» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունները:
Բաց մի թողեք
Պաշտպանության նախկին փոխնախարարի սխալ պնդումները՝ Իրան-Իսրայել և ՀՀ-Ադրբեջան ռազմական բալանսի մասին. Fip
Իրանի նախագահն այցելել է Կապույտ մզկիթ և մասնակցել նամազի. Լուսանկարներ
Ողբերգական ավտովթար. ավագ քննիչը «Ford Fusion»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ․ նրա մարմինը դուրս են բերել փրկարարները. Լուսանկար