Ռուսաստանի օդատիեզերական ուժերի (ՎԿՍ) Սու-34 ինքնաթիռը կործանվել է Հյուսիսային Օսիայի լեռներում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Գերատեսչության տվյալներով՝ անձնակազմը մահացել է «Հյուսիսային Օսեթիա-Ալանիա Հանրապետությունում՝ լեռնային տարածքում, պլանային ուսումնական թռիչքի ժամանակ կործանվել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Սու-34 ինքնաթիռը։ Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում. ավերածություններ չկան. անձնակազմը մահացել է», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ (մեջբերում է ՏԱՍՍ-ը):
Գերատեսչությունը նաև նշել է, որ ինքնաթիռի կործանման նախնական պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։
Հանրապետության օպերատիվ ծառայություններից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ինքնաթիռում երկու օդաչու է եղել։ Ավելի վաղ Baza telegram ալիքը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ կեսգիշերին մոտ անհայտ ինքնաթիռը հարվածել է ժայռին Գորնի Ձուարիկաու գյուղի մոտ։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից
Մի կաթիլ մեղրի պատմություն. Ինչ է կատարվում Բելգրադում. Սերբիա
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են. Լուսանկար