«ՌԻԱ-Նովոստին անդրադարձել է նախօրեին վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերության տարածած սենսացիոն տեղեկությանը, որ Ռուսաստանը եւ Վրաստանը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցություններ են վարում:
Վրաստանն Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է 2008թ. օգոստոսի 26-ին, երբ հնգօրյա պատերազմից հետո Մոսկվան ճանաչեց Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախությունը: Երկու երկրների միջեւ որոշակի շփումներ պահպանվել են այսպես կոչված՝ «Ժնեւի հարթակի» ձեւաչափով»:
«Ուշագրավ է, որ անցյալ ամիս Ռուսաստանի արտգործնախարարությունը Շվեյցարիային մեղադրել է անկողմնակալությունը կորցնելու մեջ եւ հայտարարել, որ Մոսկվան դադարեցնում է «Ժնեւի հարթակում» վրացական կողմի հետ քննարկումները: Այդ բանակցությունները Մոսկվայի կողմից վարում էր փոխարտգործնախարար, այսօր արդեն Դաշնային ժողովի Վերին պալատի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կարասինը: «Ժնեւյան հարթակում» երկխոսությունը դադարեցնելու մասին Մոսկվայի հայտարարությանը վրացական կողմը պաշտոնապես չարձագանքեց, ինչից հասկացվեց, որ ռուս-վրացական շփումները կշարունակվեն»:«Չափազանց կարեւոր է, որ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը հաջորդում է Հարավային Օսեթիայում նախագահական ընտրությունների անցկացմանը: Բանն այն է, որ ամիսներ առաջ Ցխինվալին հայտարարել էր, որ դրանք կարող են ուղեկցվել Ռուսաստանի կազմում միավորվելու հարցով հանրաքվեով:
Հանրաքվե չի անցկացվել եւ ակնհայտ է, որ որոշում ընդունողն ամենեւին էլ Հարավային Օսեթիան չէ»: «Անհանգիստ է Աբխազիան, որտեղ, սակայն, առայժմ գործի է դրվել Աբխազական եկեղեցու գործոնը: Սուխումիի մայր տաճարի վանական Վիսարիոնը բաց նամակ է հղել Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքին եւ առաջարկել, որ Աբխազիայում հաստատվի ՌՈՒԵ կանոնիկ թեմ: ՌՈՒԵ-ն առայսօր Աբխազիան ճանաչում է Վրաց ուղղափառ եկեղեցու կանոնիկ տարածք: Մոսկվայի պատրիարքարանը փաստացի մերժել է Վիսարիոնի առաջարկությունը եւ նրա գլխավորած պատվրակությանը չի ընդունել»։Հունիսի 11-ին Վրաստանի արտաքին գործերի նախարար Դարչիաշվիլին, ով մասնակցել է Ուկրաինայի վերականգնման հարցով Գերմանիայի նախաձեռնած խորհրդաժողովին, լրագրողներին ասել է, որ Թբիլիսին չի փոխել եվրաինտեգրման ուղեգիծը։ Նա հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կվերադառնան նախկին հուն։
Վաշինգտոնը Վրաստանի տասնյակ պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել։ Երեւում է, բուն պատճառն ամենեւին էլ «օտարերկրյան գործակալների մասին» օրենքը չէ։Միացյալ Նահանգներն, ամենայն հավանականությամբ, տեղյակ են ռուս-վրացական անդրկուլիսային բանակցություններից։ Վրացական հեռուստաընկերության տեղեկացվածությամբ՝ «Թբիլիսին» պատրաստվում է վերականգնել Մոսկվայում դեսպանատան գործունեությունը։ ԻՆչու՞ Հարավային Օսեթիան հրաժարվել է Ռուսաստանի կազմում միավորման հանրաքվեից։ Ի դեպ, նման որոշում փետրվարի կայացրել է նաեւ Մերձդնեստրը, որ հարուցել է Մոսկվայի ակնհայտ դժգոհությունը, ինչից հետո Մոլդովայի հարցում ակտուալացվեց Գագաուզիայի ինքնավարության խնդիրը։
Միացյալ Նահանգները, ամենայն հավանականությամբ, տեղյակ են ռուս-վրացական անդրկուլիսային բանակցություններից։ Վրացական հեռուստաընկերության տեղեկացվածությամբ, «Թբիլիսին» պատրաստվում է վերականգնել Մոսկվայում դեսպանատան գործունեությունը։ Ինչու՞ Հարավային Օսեթիան հրաժարվել է Ռուսաստանի կազմում միավորման հանրաքվեից։
Ի դեպքում, նման որոշում փետրվարի կայացրել է նաեւ Մերձդնեստրը, որ հարուցել է Մոսկվայի ակնհայտ դժգոհությունը, ինչից հետո Մոլդովայի հարցում ակտուալացվեց Գագաուզիայի ինքնավարության խնդիրը։
Բաց մի թողեք
Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, թող պատմությունը որոշի
Գազայում «ժանիքներ են ցուցադրում», Թրամփը կասկածում է, որ թիկունքում Թուրքիան է կանգնած
Իշխանյանը, Մնացականյանն ու Բաբայանն առարկել են․ Ինչ է տեղի ունեցել Բաքվի դատարանում