Հունիսի 14-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 20:15-ի սահմաններում «Էջմիածին» շտապօգնության կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում գտնվող «Դրախտ» սգո սրահի մոտ, որտեղ ծառի տակ հայտնաբերել են տղամարդու դի։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ ստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 77-ամյա Հենրիկ Ղ.-ն է, ով Էջմիածին քաղաքի Երևանյան 14 հասցեում գտնվող ծառից ծիրան քաղելու ընթացքում վայր է ընկել, գլխով հարվածել բետոնե եզրաքարին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։






Բաց մի թողեք
Ջրվեժ գյուղի ռեստորանահյուրանոցային համալիրի սենյակներից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել. Լուսանկար
Արարատի մարզպետը հավաքարարներին պատիվ է տվել Փաշինյանի ճանապարհը պլպլացնելու համար
Ի՞նչ է ձայնամեկուսացումը և ինչի՞ համար է կարևոր