14/12/2024

Ի՞նչ անհրաժեշտություն կար, որ ապրիլյան քառօրյայից հետո Արցախում նոր սահմանադրություն ընդունվի

2017թ. «ինչու» է Արցախի նոր սահմանադրություն ընդունվում» «հարցին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը պատասխանել է» «Որպեսզի հասնենք 88 թ. Շարժման հռչակած նպատակին» «Այդ հարցազրույցի տեսագրությունը Youtube-ում մինչեւ վերջերս կար» «հուսով եմ« չեն հեռացրել:

Ինչպես արգելափակել են նախագահի» «ԱԺ» «կառավարության» «ԱԳՆ կայքերը: 88-ի Շարժման նպատակը Լեռնային Ղարաբաղի եւ ՀԽՍՀ միավորումն էր: Արցախում նոր սահմանադրություն ընդունելու գաղափարը ծնվել է 2016-ի ապրիլյան քառօրյայից հետո»:

Հունիսի 13-ին Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ Պաշտպանության բանակը մինչեւ վերջին օրը ենթարկվել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, հանդիսացել նրա տարածքային ստորաբաժանումներից մեկը: 2017թ. սահմանադրությամբ Արցախի նախագահը հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության երաշխվորն է, հանդիսանում է Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը:

«Այդ նորմի համար Շահրամանյանը պատասխանատու չէ, բայց Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը եւ ինքը նախագահի պաշտոնն ստանձնել են երդմամբ, որ պարտավորեցնում է անշեղորեն հարգել սահմանադրությունը: 2020թ. «հոկտեմբերի 3-ին գիտակից բոլոր մարդկանց համար պարզ էր, որ պատերազմը տանուլ է տրված:

Այդ օրն Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ իբրեւ շարքային զինվոր գնում է ճակատ եւ հորդորել, որ բոլորը հետեւեն իր օրինակին: Իսկ երբ նա դժգոհեց, որ ԱԱԾ ստորաբաժանումն իրեն չի ենթարկվել, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատասխանեց, որ Արայիկ Հարությունյանը «մարտական խնդիր առաջադրելու իրավունք չունի»:

Սահմանադրությամբ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար հանդիսացող՝ երկրի բարձրագույն պաշտոնյան ոչ միայն պատերազմը կառավարելու, ինչը նրա ուղղակի պարտականությունն է, իրավունք չուներ, այլեւ իրավասու չէր որեւէ ստորաբաժանման մարտական խնդիր առաջադրել:

2015թ. սահմանադրական փոփոխություններով Հայաստանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի կարգավիճակը փաստացի լուծարվել է: Նոնսենս է, երբ գործադիր իշխանության, երկրի փաստացի առաջնորդ ընտրված անձը պաշտոնն ստանձնելիս երդում չի տալիս, Զինված ուժերն ուղղակիորեն կառավարելու լիազորությամբ չի օժտվում:

Խաղաղ պայմաններում ԶՈՒ կառավարումը հանձնել Գլխավոր շտաբի պետին, պատերազմի դեպքում գերագույն գլխավոր հրամանատար ճանաչել վարչապետին, նշանակում է նրան «նավից պարահանդես տանել»: Իսկ եթե հաշվի առնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ֆորմալ պատերազմ չի հայտարարվել, միայն ռազմական դրություն է մտցվել, պատկերն ավելի արտառոց կլինի:

Եւ ի՞նչ անհրաժեշտություն կար, որ ապրիլյան քառօրյայից հետո Արցախում նոր սահմանադրություն ընդունվի, խախտվի դեմոկրատական իշխանափոխության ավանդույթը:

Ընդ որում, այդ սահմանադրությունը ոչ ճգնաժամային, ոչ պատերազմական իրավիճակում կառավարման համարժեք ինստիտուտ չի նախատեսում: Լավ օրերի համա՞ր է գրվել: Իսկ ո՞վ եւ ի՞նչ երաշխիքներ ուներ, որ 88-ի Շարժման նպատակն իրացնելի է:

Բայց չէ՞ որ բուն բանակցային գործընթացը արդեն իսկ փակուղային էր, քանի որ Ադրբեջանը մերժում էր «Վիեննայի օրակարգը», եւ բացառում շփման գծում միջազգային մոնիտորինգի ներդրումը, պնդում, որ ամեն ինչ պետք է սկսվի «օկուպացված տարածքներից Հայաստանի զինուժն առանց նախապայմանների դուրսբերումից,» Հայտնի խոսք կա՝ պատերազմը չափազանց լուրջ գործ է, որպեսզի վստահվի միայն գեներալներին: 2017թ. Արցախում պատերազմի գործը վստահվել է միայն գեներալներին: Ինչու՞…