ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը քննարկում է հրթիռների մի մասը պահեստարանից հանելու և պատրաստականության ռեժիմի բերելու հարցը՝ Ռուսաստանի և Չինաստանի կողմից աճող սպառնալիքի պատճառով։
Այս մասին նա ասել է The Telegraph-ին տված հարցազրույցում։
«Ես չեմ տրվի օպերատիվ մանրամասներին առ այն, թե քանի միջուկային մարտագլխիկ պետք է բերվի պատրաստականության վիճակի և քանիսը պետք է պահվի պահեստում, բայց մենք պետք է խորհրդակցենք այդ հարցերի շուրջ: Հենց սրանով ենք մենք զբաղված»,- ասել է Ստոլտենբերգը:
Նրա կարծիքով՝ դաշինքը պետք է «ուղիղ ազդանշան» ուղարկի իր հակառակորդներին միջուկային զինանոցի օգնությամբ։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի նպատակը «առանց միջուկային զենքի աշխարհն» է, բայց քանի դեռ այն գոյություն ունի, ՆԱՏՕ-ն «կմնա միջուկային դաշինք, քանի որ այն աշխարհը, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան ունեն միջուկային զենք, իսկ ՆԱՏՕ-ն՝ ոչ, ավելի վտանգավոր աշխարհ է»: Ստոլտենբերգը հայտարարել է, որ Չինաստանը զգալի միջոցներ է ներդնում ժամանակակից սպառազինությունների, ներառյալ միջուկային զինանոցի մեջ, որը, նրա խոսքով, մինչև 2030 թվականը կաճի մինչև 1000 մարտագլխիկ:
«Իսկ դա նշանակում է, որ ոչ հեռու ապագայում ՆԱՏՕ-ն կարող է բախվել մի բանի, ինչին նախկինում երբեք չի բախվել, այն է՝ միջուկային երկու պոտենցիալ հակառակորդների՝ Չինաստանի և Ռուսաստանի: Իհարկե, դա հետևանքներ ունի»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Բաց մի թողեք
Հալեպում իրավիճակը կայուն է, քաղաքը վերադառնում է բնականոն կյանքին
Ես այստեղ կմնամ. Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի լքի նախագահական նստավայրը
Վրաստանը նոր նախագահ ունի. հայտնի է երդմնակալության արարողության օրը