16/07/2024

Սարսափելի ավտովթար ՌԴ-ում. միկրոավտոբուսը մխրճվել է հանդիպակաց երթևեկող մեքենաների մեջ, կա 8 զոհ, 13 տուժած. Լուսանկար

ՌԴ Ռյազանի շրջանի Մ-5 Ուրալ մայրուղու վրա տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ութ մարդ է զոհվել։ Ճանապարհին բախվել են երկու բեռնատար, մարդատար ավտոմեքենա և «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը:

Մարզային ճանապարհային ոստիկանությունը հայտնել է վթարի պատճառը՝ ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց գոտի։

Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մասին հոդվածով, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդու մահվան, վթարի մեղավորին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում։

Դատախազությունից հայտնում են, որ վթարի հետևանքով տուժել է 21 քաղաքացի, որոնցից 8-ը տեղում մահացել է, 13-ը՝ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել բուժհաստատություն, այդ թվում՝ 3 անչափահաս։

492.webp (389 KB)

Միկրոավտոբուսը շրջվել է, մեքենաներից մեկը՝ գրեթե ամբողջությամբ ջախջախվել:

Վթարի պատճառով երթևեկությունը կաթվածահար է եղել, իսկ մայրուղու երկայնքով կազմակերպվել է հետընթաց երթևեկություն։