Երեւանի մասնակցությունը ուկրաինական հակամարտության խաղաղության թեմայով Շվեյցարիայում հունիսի 15-16-ին կայացած համաժողովին` հատկանշական է ու շատ կարևոր:
Երեւանը ԱԽ քարտուղարի մակարդակով մասնակցելով դրան, չէր միացել ամփոփիչ հայտարարությանը: Մեծ հաշվով, շվեյցարական համաժողովը միջոցառում էր, որն ավելի շատ քարոզված էր Ուկրաինայի ու Շվեյցարիայի ջանքով ու կարծես թե տպավորություն է, որ այդ համաժողովը ավելի շատ կազմակերպվեց ու անցկացվեց այն բանի համար, որ դրանում կամ դրա շուրջ Ռուսաստանի հասցեին կոշտ հայտարարություններին զուգահեռ «կարմիր թելով» անցնի միտքը, որ խաղաղություն հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության քննարկումների:
Որեւէ այլ իմաստ, որեւէ այլ նշանակություն շվեյցարական համաժողովը որեւէ կերպ չպարունակեց: Ավելին, շվեյցարական հարթակը ժամանակից շուտ թողեց առանցքային երկրի՝ ԱՄՆ ներկայացուցիչը, որը փոխնախագահ Կամալա Հարիսն էր: Ինչպես հայտնի է, համաժողովին մասնակցությունից հրաժարվել էր մեկ այլ կարեւոր երկիր՝ Չինաստանը:
Այդպիսով, Հայաստանի մասնակցության վրա մեծ կենտրոնացումն ու ուշադրությունը թերեւս անտեղի են: Այդ դեպքում բնականաբար հարց կառաջանա, թե ի՞նչ իմաստ ուներ մասնակցությունն ընդհանրապես: Հայաստանն իհարկե առաջին անգամը չէ, որ մասնակցում է ուկրաինական թեմայով այսպես կոչված խաղաղության համաժողովի:
Պարզապես, առավել «փիառված» էր հենց շվեյցարականը, եւ թերեւս նախորդների մոռացությունն էլ հավելյալ ուշադրություն բեվեռեց նորին Երեւանի մասնակցությանը: Չի բացառվում, որ մասնակցության ամբողջ իմաստն այն էր, որ Շվեյցարիայում տեղի ունենար Հայաստանի ԱԽ քարտուղարի եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդականի զրույցը: Համենայն դեպս, դժվար երկօրյա այդ գործուղման մեջ տեսնել որեւէ այլ իմաստ:
Այստեղ շատ կարեւոր է նկատել թերեւս մի նրբերանգ: Վերջին օրերին Հայաստան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարության երկու առանցքային պատվիրակություն՝ Ջեյմս Օ Բրայանի գլխավորած պատվիրակությունը հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստի առիթով Երեւանում էր նախորդ շաբաթվա սկզբին, իսկ պետքարտուղարի՝ կառավարման եւ ռեսուրսների հարցերով առաջին տեղակալ Վերման Երեւան ժամանեց շվեյցարական համաժողովի հաջորդ օրը՝ Հայաստան բերելով նահանգային ու ՏԻՄ պատվիրակություն:
Փաստացի, պետքարտուղարության «գծով» այս երկու ներկայացուցչական շփումներին զուգահեռ, Երեւանը Շվեյցարիայում շփում է ունեցել անմիջականորեն Սպիտակ տան «գծով»:
Սա առաջին հայացքից ոչ հնչեցղ, սակայն բավականին նուրբ բալանսի հարց է, հաշվի առնելով այն, որ այդուհանդերձ գերտերություններում գերատեսչական մոտեցումներն ու շահերը՝ որ արտահայտվում են բնականաբար առավելապես ներքին իրողություններով պայմանավորվածծ մղումներով, բավականին էական ազդեցություն կարող են ունենալ արտաքին հարցերում, հատկապես, երբ դրանք վերաբերում են երկրների, որոնք բավական համեստ են իրենց կշռով ու տրամաչափով:
Բաց մի թողեք
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան
Արևմուտքը փորձելո՞ւ է Հարավային Կովկասում Ռուսաստանի «կապանքները կոտրել»