Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարճել է Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքի անդամների վերաբերյալ վարչական վարույթը։
Գասպարյանի հոր և եղբոր՝ Մնացական և Ժորա Գասպարյանների վերաբերյալ ԿԿՀ-ն վարչական վարույթ էր հարուցել՝ նրանց կողմից հայտարարագիրն օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու պատճառով։
Օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, ԿԿՀ ծանուցման հիման վրա Գասպարյանները պետք է ներկայացնեին եկամուտների և ծախսերի հայտարարագրերը, ինչը չի արվել։ Ըստ այդմ, այդ ժամկետի ավարտից հետո՝ հունիսի 14-ին Հանձնաժողովում նախատեսված էր վարչական իրավախախտումների վերաբերյալ գործի քննությունը, սակայն, ինչպես պարզվեց՝ գործի քննությունից առաջ Գասպարյաններն արդեն ներկայացրել են հայտարարագրերը։ Այս հանգամանքները նկատի ունենալով՝ ԿԿՀ-ն կարճել է վարչական վարույթը՝ հայտարարելով բանավոր դիտողություն և ազատելով վերջիններիս պատասխանատվությունից։






Բաց մի թողեք
Նիկողայոս Տիգրանյան փողոցի շենքերից մեկի բակից գողացել են «Chevrolet»-ի կողային հայելիների ապակիները
Արաբկիրի թաղապետարանի աշխատակիցը խոստովանել է, որ կաշառք է վերցրել
Կրակոցներ Դավիթաշեն թաղամասում. Երևանում 33-ամյա երիտասարդ է սպանվել