Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել է Ֆրանսիայից «Caesar» ինքնագնաց հաուբից գնելու Հայաստանի ծրագրերը:
«Ես չգիտեմ մի տարածաշրջան, որտեղ արևմտյան զենքի մատակարարումները բարելավել են իրավիճակը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Գալուզինը՝ նշելով, որ հայտարարությունն ամբողջությամբ վերաբերում է Հարավային Կովկասին։
Հիշեցնենք՝ հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիան «CAESAR» հրետանային համակարգեր կմատակարարի Հայաստանին:
ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ֆրանսիա կատարած այցի շրջանակում կնքվել է պայմանագիր:

Բաց մի թողեք
Զրույց Պուտինի հետ. Եվրոպան Ուկրաինայի հարցով գլխավոր բանակցող է փնտրում
ՀԱՊԿ քարտուղարը չի բացառել, որ Երևանը կորոշի մնալ ՀԱՊԿ-ում
Խոսքի մակարդակում ինքնիշխանություն պահպանելն արդեն մեծ ձեռքբերում է