Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Երեւանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյաներից մեկի դեմ վարույթ է հարուցվել՝ աննախադեպ մեծ ծավալի չարաշահումների փաստով՝ մոտ 1 միլիարդի։
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանությունները փորձում են կոծկել գործը։ Խոսքը Հովհաննես Մանուկյանի ղեկավարած ոլորտի մասին է, ով 2022 թ․ փետրվարից 1 տարի զբաղեցրել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրենի պաշտոնը, ապա նշանակվել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն, ում շաբաթներ առաջ պաշտոնանկ արեցին։ Քրեական վարույթը վերաբերում է աղբահանության ոլորտին։
Դեռ 2 ամիս առաջ քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումներ է արել աղբահանության ՀՈԱԿ-ում եւ հայտնաբերել լուրջ թերացումներ։ Վերահսկողականի պետն այդ բացահայտումների մասին զեկուցել է Տիգրան Ավինյանին՝ գործակարգավարականի ժամանակ, եւ դրանից հետո Մանուկյանն ազատվել է «Երեւանի ավտոբուս»-ի տնօրենի պաշտոնից։
Մեր աղբյուրի պատմելով՝ Մանուկյանն Ավինյանի մտերիմներից է, ընտրություններին «վիզ է դրել» նրա համար, սակայն այս չարաշահումների մասին սկսել են խոսել, եւ, առհասարակ՝ քաղաքապետարանը դարձել է կոռուպցիոն ամենամեծ ռիսկեր պարունակող հիմնարկը, եւ Ավինյանը որոշել է մեկին զոհաբերել՝ պայքարի իմիտացիա անելով։
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան