Մոսկվայում և մարզում «Էդգար» փոթորկի հետևանքով արդեն տուժել է առնվազն 10 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Հայտնել են ռուսական տեղեկատվական աղբյուրները։
1 տուժած Զելենոգրադում տապալված ծառի պատճառով արգելափակվել է մեքենայի մեջ, մյուսը վիրավորվել է, երբ ծառն ընկել է միանգամից 6 ավտոմեքենայի վրա։
Ուժեղ քամիները ծառեր են տապալում մեքենաների վրա և ցրում սկուտերները և աղբամանները:
Մեկ մարդ մահացել է իր վրա ծառ ընկնելուց հետո, Մոսկվայի Իվանովսկայա փողոցում՝ Դուբկի այգու մոտ
Մոսկվայում փոթորկի հետեւանքով տուժել է 14 մարդ։ Հայտնել է REN TV-ի աղբյուրը։
Աղետից տուժածները տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ կողոսկրերի կոտրվածք: Հեռուստաալիքը ձեռք է բերել մեկ տուժածի տարհանման կադրեր, ում մեքենայի վրա ծառ է ընկել, երբ նա ներսում է եղել։
Մետաղյա թիթեղներ են հարվածել մի տրամվայի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ կան։
Բաց մի թողեք
Իվանիշվիլիի որոշմամբ՝ Կոբախիձեն կթողնի Վրաստանի վարչապետի պաշտոնը
Բլինքենը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ակտիվիստներին և լրագրողներին, վերջ տալ բռնաճնշումներին
Ուկրաինայում պատերազմի ավարտը ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է. Թրամփ