23/12/2024

1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ խոշոր ավտովթար Երևանում

Հունիսի 20-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտա և Եղիշե Թադևոսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Ս. Հովակիմյանի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի և 43-ամյա Վ. Հովսեփյանի վարած «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ «ՎԱԶ 2121»-ի ուղևորներ, Արարատի մարզի բնակիչներ 12-ամյա Արթուր Հ.-ն, 8-ամյա Կարեն Հ.-ն և 15-ամյա Արեգ Հ.-ն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով՝ տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ «ՎԱԶ 2121»-ի վարորդը ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել և «Արմեդ» հոգեբուժական և նարկոլոգիակա ռեգիստրում է հաշվառված եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «ՎԱԶ 2121»-ի վարորդը, որը բախվել է «Ֆորդ»-ին: