Հայաստանի ԱԽ քարտուղարը Փարիզ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ ըստ տարածած պաշտոնական հաղորդագրության, «աշխատանքային ճաշ» է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերի և Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ:
Պաշտոնական հաղորդագրությունը հայտնում է, որ անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում գործակցության հեռանկարներին: Հաղորդագրությունը լռում է այն մասին, թե արդյո՞ք աշխատանքային այցի ընթացքում անդրադարձ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի ճակատագրին, որի վերաբերյալ հայտնի է դարձել Բաքվից Երեւանին արվող առաջարկի մասին:
Ալիեւը հայտարարեց, որ առաջարկում է Երեւանին միանալ եւ համատեղ խնդրանքով դիմել ԵԱՀԿ-ին, որ լուծարվի Մինսկի խումբն ու դրա հետ կապված ենթակառուցվածքները, այլ կերպ ասած՝ համանախագահությունը:
Օրերս Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը պատասխանելով դրա վերաբերյալ հարցին, պատասխանատվությունը թողել էր Երեւանի եւ Բաքվի վրա, ասելով, թե կողմերը պետք է որոշեն՝ պե՞տք է Մինսկի խումբը, թե՞ ոչ:
Գոնե առայժմ չեն արձագանքել Ֆրանսիան ու Ռուսաստանը: Ֆրանսիայի պարագան այստեղ թերեւս էական է, քանի որ Մինսկի խմբի համանախագահությունը Ֆրանսիայի համար կարեւոր կարգավիճակ է Կովկասում դերակատարման իմաստով, չնայած դրա ներկայիս անգործությանը:
Այստեղ կան բավականին նուրբ շերտեր, որոնք Փարիզի համար այդ համանախագահությունն առավել էական ու կարեւոր են դարձնում, քան օրինակ Վաշինգտոնի, եւ որոշակիորեն նաեւ Մոսկվայի համար:
Արդյո՞ք Հայաստանը շոշափում է Ֆրանսիայի տրամադրությունը այդ հարցում, կամ որոշակիորեն խորհրդակցում հետագա անելիքների վերաբերյալ:
Բաց մի թողեք
Ալիևի ռազմական գերատեսչությունը վերսկսելու է «հայկական կողմից հրադադարի խախտման» կեղծ քարոզչությունը
Human Rights Watch- ն ահազանգում է. Բաքվում COP 29-ի մասնակիցների անվտանգությունը երաշխավորված չէ
Վրաստանում տեղի ունեցող ընտրությունը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ դա կազդի Եվրոպայի հետ Երևանի հարաբերությունների վրա