«Երեկ դատարանում տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության փոխնախագահ Աշոտ Անդրեասյանի դեմ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցի քննությունը:
«Իրավունք» թերթը գրում է. Անդրադառնալով, թե հիմա ինչից է վիրավորվել Ա. Սիմոնյանը, Աշոտ Անդրեասյանն ասաց, որ իր սովորական որակումներն է տվել «այս ստախոսներին, անհայրենիքներին, հող ու արյուն վաճառողներին ու իրերը կոչել իրենց անունով». «Պատրաստ եմ դատարանում իմ ցանկացած ասածի համար պատասխան տալ ու ապացուցել, որ դա այդպես է:
Ալեն Սիմոնյանը նեղվել է, որ ես իրեն «ստախոս» կամ «թուրքի առաջ կզած» եմ ասել, ես դատարանում հենց հիմա իմ բոլոր ասածների համարպատասխան կտամ»:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից Անդրեասյանին պարտավորեցնել ներողություն խնդրել իրենից եւ փոխհատուցել 2,5 միլիոն դրամ»:
Բաց մի թողեք
«Ստեղս հասավ»․ Փաշինյանի ժեստը՝ Ալիևի հետ հանդիպումից դուրս գալուց հետո. Տեսանյութ
11 հազար 200 դոլարը վերականգնել են
Փաշինյան – Ալիև հանդիպման չերևացող կողմը