«Հայրենի իշխանությունների համար ամառը թեժ աշխատանքային մթնոլորտում է անցնում:
«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ այսօր Հանքավանում տեղի է ունենալու իշխող կուսակցության քաղաքական ժողովը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Հանքավանից վերադառնալուն պես՝ ՔՊ-ականները «լծվելու են» խորհրդարանական աշխատանքներին:
Իշխանական պատգամավորները մտադիր են հուլիսի հենց սկզբին արտահերթ նիստեր նախաձեռնել, ընդ որում՝ ոչ թե մեկ նիստ, այլ նստաշրջան:
Մինչ այդ նիստեր կանեն նաեւ գլխադասային հանձնաժողովները: Հաջորդ շաբաթ՝ հունիսի 25-ին, արտահերթ նիստ է անելու նաեւ ԱԺ անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը:
Այսինքն` կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը դեռ մտադիր չէ ՔՊ-ականներին արձակուրդ տալու ու աշխատանքային թեժ անցուդարձի մեջ է պահում իր թիմակիցներին, հավանաբար, ցույց տալու համար, որ չնայած ամռան հանգստի շրջանին ու արձակուրդային տրամադրություններին` նրանք աշխատում են»:
Բաց մի թողեք
Ինչու են համայն աշխարհի հրեական ռաբբիներ հոկտեմբերի վերջին հավաքվում Բաքվում
Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանն ինչ էր ուզում ասել, ինչ ակնկալիքներ ունի Հայաստանից
Փաշինյանի հերթական խաղը՝ բոլորին մշտապես լարվածության ու վերահսկողության տակ պահելու համար