Սերբիայի հավաքականի պաշտպան Ստրաինյա Պավլովիչը Սլովենիայի ազգային թիմի դեմ Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպման ընդմիջմանն ուշագնաց է եղել:
Սերբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դրագան Ստոյկովիչը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել հանդերձարանում։
«Պավլովիչը կորցրել է գիտակցությունը, մենք նրան ուշքի ենք բերել: Ուշքի գալուց հետո լավ էր, բայց մի փոքր շփոթված էր։ Արևահարվելուց է եղել, սլովենացիներն ընդմիջման գնալիս ևս դժգոհում էին շոգից:
Մենք կարող ենք հպարտանալ, որ տղաները ցանկանում են կռվել, իսկ նրանց բարոյական ու կամային որակները շատ բարձր մակարդակի վրա են»,- ասել է նա:
Նշվում է, որ Ավստրիական «Զալցբուրգի» 23-ամյա ֆուտբոլիստը Սլովենիայի հավաքականի դեմ խաղացել էր առանց փոխարինման:
Բաց մի թողեք
Մերձավանի վարչական շրջանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի գտնվելու վայրը հայտնի է․ Լուսանկար
Քանի քաղաքացի է մասնակցում «Մեր ձևով» ժողովրդական շարժման հանրահավաքին և երթին
#Ուղիղ․ Հանրահավաք, երթ՝ ի աջակցություն բոլոր քաղբանտարկյալների