19/02/2025

Պայթյուն Աղվերանում հայտնի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրում. կա վիրավոր. Լուսանկարներ

Հունիսի 23-ին, պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 07:30-ի սահմաններում Աղվերանի «Արարատ ռեզորթ» հյուրանոցային համալիրի անցակետում տեղի է ունեցել պայթյուն։

No photo description available.

Պայթյունի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն։
May be an image of text

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության,  ոստիկանության խմբերը:

Պայթյունի հետևանքով ապակիներ են կոտրվել, իսկ հիվանդանոց տեղափոխվածը նշված հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակիցն է։

May be an image of text

Դեպքի փաստով ոստիկանության Չարենցավանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են պայթյունի պատճառը, ինչպես նաև վիրավորի ինքնությունը, և հնարավոր է՝ փաստաթղթերը փոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժին։

May be an image of sliding door and text