Այսօր՝ հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:
Ժամը 08:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել Հորբատեղ գյուղի գյուղապետից, ով հայտնել է, որ գյուղի 9-րդ փողոցի հարևանությամբ տեղի է ունեցել սողանք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Տարածքը սահմանազատել են ավագ պարեկ Խաչիկ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Մանուկ Դոլուխանյանը:
Պարզվել է, որ տեղի է ունեցել հողային զանգվածի սահք՝ դեպի փողոց, ինչի պատճառով էլ ճանապարհը երկկողմանի փակվել է:
Բաց մի թողեք
Լեռնագոգ, Արգինա, Քարակերտ, Շենիկ, Դալարիկ գյուղերում ուժեղ կարկուտ է տեղացել. կան վնասներ
Ուժեղ քամին Արմավիրում տանիքներ, մեքենաներ է վնասել, պոկել էլեկտրական լարեր․ Լուսանկար
46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից