Հունիսի 24-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 19:10-ի սահամներում Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Ստեփանավանի թունել չհասած հատվածում բախվել են «Opel Zafira» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 5 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք:
Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ կա 8 վիրավոր. Լուսանկար
Դատախազությունը ստուգում է անցկացնում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի անսարքության փաստի առնչությամբ
Երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում