Դաղստանում տեղի ունեցած հարձակման զոհ է դարձել ավելի քան 15 իրավապահ։
Հիշեցնենք՝ երեկ Դերբենտում և Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են ուղղափառ եկեղեցիների, սինագոգների և ճանապարհային ոստիկանության պահակակետի վրա։
Զոհվել են նաև քաղաքացիական անձիք, այդ թվում հայր Նիկոլայը, որն ավելի քան 40 տարի ծառայել է Դերբենդի տաճարում։
Վեց գրոհայիններ ոչնչացվել են, գիշերվա կեսին օպերատիվ-մարտական միջոցառումների ակտիվ փուլն ավարտվել է, իշխանությունները հայտարարում են իրավիճակի վերահսկողության մասին։
Սերգոկալինսկի շրջանի ղեկավար Մագոմեդ Օմարովը ձերբակալվել է ահաբեկչությանը իր որդիների մասնակցության կապակցությամբ։

Բաց մի թողեք
Զինված միջադեպի մասնակիցները «Ֆազ» մականունով Սերգեյ Գրիգորյանի մտերիմներն են
Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը վիրահատվում են` 30-35 տարեկան են
Կրակnցներ և վիրավnրներ Աջափնյակում․ 10 վիրավոր, ի՞նչ է կատարվում