Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում չդադարող ծափահարություններով վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանին։
Սիրված դերասանուհուն վերջին անգամ ուղեկցում են նրա ասմունքի կատարմամբ, հնչում է Համո Սահյանի «Կգամ»-ը։ Մնացականյանի երկպրագուները, հարազատները, ընկերները չեն կարողանում զսպել արցունքները։
Հոծ բազմություն է հավաքվել եկեղեցու բակում։
Հիշեցնենք՝ դերասանուհին հանկարծամահ է եղել հունիսի 22-ի լուսադեմին: Նա 66 տարեկան էր:






Բաց մի թողեք
«Մանկական Եվրատեսիլ 2025» մրցույթում Ուկրաինան և Վրաստանը կներկայացնեն հայազգի պատանիներ. Լուսանկարներ
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
Կոմիտաս վարդապետը կսրբադասվի ՀԱԵ-ի կողմից