Այս օրերին ադրբեջանական տեղեկատվական հարթակները ակտիվ տարածում են, թե ինչ-որ ադրբեջանական ծագման թուրք տիեզերագնաց տիեզերքում ծածանել է թուրքական և ադրբեջանական դրոշները:
«Փաստ» օրաթերթը գրում է. Այս «տիեզերական» աղմուկի ու հրճվանքի ֆոնին արժե հիշեցնել, որ Հայաստանի և Երևանի դրոշները տիեզերքում մոտ 200 օր եղել են դեռևս 2017-2018 թվականներին:
«2017 թ.-ին Ալմա Աթայի թանգարանում մեզ հպարտությամբ պատմում էին, որ այնտեղ գտնվող դրոշը Նուրսուլթան Նազարբաևի խնդրանքով եղել է տիեզերքում: Ու այդ պահին ինձ մոտ միտք առաջացավ՝ որքան լավ կլիներ, որ Հայաստանի և Երևանի դրոշները հայտնվեին տիեզերքում: Հանդիպումներ ունեցա, ծանոթացա տիեզերագնաց Օլեգ Արտեմևի հետ: Ռուսաստանում Հայաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ դրոշները փոխանցեցինք Օլեգ Գերմանիչին, նախքան այդ դրանք օրհնել էր Հայոց Հայրապետը: Այդ դրոշները տիեզերագնացներ Օլեգ Արտեմևը և Անտոն Շկապլերովը ծածանեցին տիեզերքում: Ընդ որում, այդ տարին՝ 2018 թ.-ը, համընկավ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման հարյուրամյակի և Երևանի 2800-ամյակի հետ, և նրանք էլ տեսագրության միջոցով շնորհավորեցին երևանցիներին Երևանի տարեդարձի կապակցությամբ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է սանկտպետերբուրգցի հայ բարերար Հրաչյա Պողոսյանը:
Որոշ ժամանակ հետո Անտոն Շկապլերովը Հայաստան է ժամանում և մեր երկրի դրոշը հանդիսավորապես փոխանցում է երկրի վարչապետին: «Հույս ունեմ, որ այդ դրոշը գտնվում է Հայաստանի թանգարաններից մեկում, և այցելուներին ներկայացնում են դրա պատմությունը: Երևանի դրոշն էլ մի փոքր ավելի ուշ փոխանցվեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին»:
Պողոսյանի խոսքով, մեր երկրի համար մեծ պատիվ է, որ Հայաստանի և Երևանի դրոշները ծածանվել են տիեզերքում: «Տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Հայաստանում նշեց՝ հսկա պետություններն են երազում, որ իրենց դրոշը լինի տիեզերքում, բայց ամեն մեկին տրված չէ նման հնարավորություն: Շատ ուրախ եմ, որ մեզ համար եղբայրական պետության դրոշը հայտնվեց տիեզերքում: Նման քայլերը, իհարկե, խոսում են հայ և ռուս ժողովուրդների բարեկամության և հարազատ մոտեցման մասին»:
Բաց մի թողեք
Ուսապարկերը նկատելիորեն զգուշավոր ելույթներ էին պատրաստել՝ հասկանալով, որ հակառակ պարագայում էլ ավելի կսրեն իրավիճակը
Երբ լսում ու կարդում ես այս կառույցների ղեկավարներին, հասկանում ես, որ սրանք իրավաբանության այբուբենը չգիտեն
ՀԷՑ-ի պետականացման նախագծերում կան բացեր, ընդունումը կարող է հանգեցնել բյուջեի եկամուտների փոփոխության. Փաշինյան