Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունն ու ոստիկանության աշխատակիցներն այս անգամ շրջայց են կատարել Երևանի մի քանի մերսման սրահներում։
Ինչպես հայտնում են քաղաքապետարանից, ստուգայցի արդյունքում Պարոնյան-Լեո փողոցների հատվածում կասեցվել է 4 մերսման սրահների գործունեություն։
Ըստ քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների՝ մերսման սրահը չի կարող գործել, եթե առողջապահության նախարարության կողմից չունի լիցենզավորված մերսուհի։
Քաղաքապետարանի հասարակական կարգի ծառայության պետ Արամ Գյուլզադյանի խոսքով՝ մերսման սրահները գործում են առանց համապատասխան թույլտվության։ Նման դեպքերում նախատեսվում է տուգանք. առաջին անգամ՝ 50-100 հազար դրամի չափով, երկրորդ՝ 100-200 հազար դրամի չափով։
Ըստ նրա՝ ոստիկանության քննչական վարչություններում հարուցված է քրեական գործ։
Փակված չորս մերսման սրահների գործունեության վերաբերյալ հաջորդ քայլերը պետք է անի ՀՀ քննչական կոմիտեն։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաց մի թողեք
Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Մասիսի տներից մեկում հրդեհի հետևանքով մաhացած 2 անձինք Հնդկաստանի քաղաքացիներ էին. մանրամասներ
Ողբերգական դեպք, կյանքից զրկել են երիտասարդի, կասկածյալը Սևանում հայտնի մսավաճառի որդին է