«Ադրբեջանական բանակի հակաահաբեկչական գործողությունը 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը համարվում է աշխարհում եզակի գործողություն, մարդիկ հետաքրքրություն են ցուցաբերում դրա նկատմամբ»:
Անդրադառնալով Արցախի օկուպացիայի, հայաթափման, ցեղասպան գործությունների վերջնական ու բարբարոսային արարին, պարծեցել է Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը՝ AzTV-ին տված հարցազրույցում:
«Հակաահաբեկչական գործողության ընթացքում պատերազմի ընթացքում ձեռք բերված փորձը կիրառելուց հետո հակառակորդը կարճ ժամանակում ջախջախվեց։ Աղդամի ուղղությամբ իրականացվել է Հայրենական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի ամենահաջող գործողություններից մեկը, ինչի մասին բազմիցս նշել է նախագահ Իլհամ Ալիևը։ Այդ ժամանակ շրջափակման մեջ հայտնվեց հայկական զինված ուժերի մի մեծ կազմավորում՝ մեր հաշվարկներով՝ մոտ 15-18 հազար անձնակազմ։ Այս գործողությունն ավարտին հասցնելու համար մենք միավորեցինք մեր ռազմատեխնիակական ամբողջ ներուժը և սկսեցինք նրանց չեզոքացնելու գործողությունները։ Սա էր պատճառներից մեկը, որ Հայաստանը արագորեն ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։
Ինչ վերաբերում է հակաահաբեկչական գործողության նպատակներին, ապա ինձ հանձնարարված էր չհարվածել քաղաքացիական անձանց կամ քաղաքացիական օբյեկտներին։ Բանակը ոչ մի բնակեցված տարածք չի մտնում. այն գործում է միայն և բացառապես ռազմական կազմավորումների դեմ։ Ասեմ ձեզ, որ Հայաստանի զինված ուժերը Ղարաբաղում պարտություն կրեցին ընդամենը մի քանի ժամում»,-ասել է Հասանովը:
Բաց մի թողեք
Մոսկվան ադրբեջանցիներին սպանողներին կհանձնի՞ Բաքվի արդարադատությանը
Ադրբեջանական լրատվամիջոցները դուխ են տալիս․ Հարգելի Նիկոլ Վովաևիչ, մի լսեք ոչ ոքի, տրորեք բոլորին ․․․
Արթուր Սարգսյանին ցանկանում են զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից