08/09/2024

Ով է իրականում «BMW» մակնիշի ավտոմեքենայով ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած Ռաֆայել Առաքելյան անուն-ազգանունով անձը

Ըստ «Ռիա Նովստիի» տվյալների՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով «Галерея» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից ընկած 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը հնարավոր է, որ նախքան դեպքը փոխել է անուն-ազգանունը։

Մահացածի անձնական տվյալների համաձայն՝ նախկինում նրա անունը եղել է Բուտենկո Ռոման Զաղարովիչ։

Կրասնոդարում նրան է պատկանել «Վիսոտա» վերականգնողական կենտրոնը, որտեղ համապատասխան բուժում է տրամադրվել թմրամոլության, ալկոհոլիզմի և մոլախաղերից կախվածության դեմ: Բացի այդ, 2016 թվականից մինչև 2021 թվականը ձեռնարկատերը զբաղվել է տրանսպորտային միջոցների սպասարկմամբ և վերանորոգմամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք՝ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի շրջանում 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով ընկել է«Галерея» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից։

Նշվում է, որ Առաքելյանի հետ մեքենայում եղել են նրա կինն ու 12-ամյա երեխան․ ամուսիններն ու նրանց դուստրը տեղում մահացել են։