ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ադրբեջան նախատեսվող այցին։
«Մենք շարունակում ենք դիվանագիտական ջանքեր գործադրել տարածաշրջանում մի շարք կարևոր խնդիրներ լուծելու համար: Այդ ուղղությամբ մենք տևական ժամանակ աշխատել ենք: Պետքարտուղարի օգնականը պարբերաբար մեկնում է այնտեղ»,- ասել է Միլլերը:
Պետքարտուղարի օգնականը հունիսի 27-ին մեկնում է Բաքու։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության տվյալով՝ Բաքվում Օ’Բրայենը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Քննարկման առանցքային թեմաները կլինեն ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը։
«Պետքարտուղարի օգնականը կհանդիպի նաև քաղհասարակության ներկայացուցիչների հետ՝ վերահաստատելու Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունների կատարման հրատապ անհրաժեշտությունը»,- հայտնել են Պետքարտուղարությունից:






Բաց մի թողեք
Ինչ են քննարկել Հայաստանի և Վրաստանի ԱԱԾ տնօրենները
Ռազմական, պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով. Պապիկյան. Սանդղակներ
2 տարին 1.5 դարձնելու որոշումն այսօր չի ընդունվել. ՊՆ-ն հերքում է. Տեսանյութ