ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ խոսելով նաև տարածաշրջանային գործընթացներից:
«Իմ գործընկերոջը ներկայացրել եմ Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները, ներառյալ՝ ՀՀ հարաբերությունները հարևանների հետ։ Թուրքիայի հետ Հայաստանը պատրաստ է ամբողջովին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները, բացել սահմանները և կարգավորել հարաբերությունները։ Մենք արդեն կոնկրետ համաձայնություններ ունենք՝ բացելու ՀՀ-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և ՀՀ ու Թուրքիայի դիվանագիտական անձնագրերով քաղաքացիների համար։ Կարծում եմ՝ ժամանակն է կյանքի կոչել այդ համաձայնությունները»,- նշել է Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը Էստոնիայում իր գործընկերոջ հետ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ խոսելով նաև տարածաշրջանային գործընթացներից:
«Ադրբեջանի հետ գրեթե ամբողջացրել ենք խաղաղության համաձայնագրի սևագրի տեքստը։ Հայաստանը պատրաստ է մեկ ամսում ամբողջացնել այդ ամենը և կնքել խաղաղության պայմանագիր։ Չենք կարող նույնն ասել Ադրբեջանի մասին։ Ես հավատում եմ, որ իրական հնարավորություն ունենք փակել Հվ․ Կովկասի կոնֆլիկտի էջը՝ խաղաղություն բերելով մեր տարածաշրջանին։ Այդ խաղաղությունը օգտակար կլինի տարածաշրջանի բոլոր երկրների ու ժողովուրդների համար»,- նշել է Միրզոյանը։
Բաց մի թողեք
Աղեկյանին ոստիկանության բաժնում խոշտանգելու, նվաստացնելու վերաբերյալ պնդումները կեղծ են. ՆԳՆ
Ազատության հրապարակում տեղի է ունեցել Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառում. Լուսանկար
ՀՀ ԱԳ փոխնախարարը վերահաստատել է Կառավարության հանձնառությունը՝ առավել մերձենալու ԵՄ-ի հետ